fbpx
Սպորտ

New In Chess Classic․ Արոնյան-Կարլսեն դիմակայությունում հավասարություն է

Շարունակվում է արագ շախմատի New In Chess Classic առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Երեկ Արոնյանն ու Մագնուս Կարլսենը մրցաշարի կիսաեզրափակչի առաջին հատվածն անցկացրին՝ բաղկացած 4 պարտիաներից։ Մրցակիցները առաջին և երկրորդ խաղերում ոչ-ոքի խաղացին, երրորդ պարտիայում հաղթեց Կարլսենը, չորրորդում՝ Արոնյանը։ Այսպիսով՝ առաջին հատվածն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Այսօր արդեն մրցակիցները կանցկացնեն կիսաեզրափակչի երկրորդ հատվածը։ Եթե կրկին գրանցվի ոչ-ոքի, ապա նրանք կխաղան լրացուցիչ պարտիաներ։

Կիսաեզրափակչի մյուս զույգում Հիկարու Նակամուրան առաջին հատվածում ուժեղ գտնվեց Շաքրիար Մամեդյարով․ ամերիկացին հաղթեց 3-1 հաշվով։

Հիշեցնենք, որ Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ