Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge արագ շախմատի առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Հայազգի գրոսմայստերին հաջողվել էր դուրս գալ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նա ուժերը պետք է չափի Հիկարու Նակամուրայի հետ։
Մայիսի 23-ին կայացավ կողմերի առաջին դիմակայությունը՝ 5 պարտիաներից բաղկացած։ Արդյունքում՝ Նակամուրային հաջողվեց հաղթել Արոնյանին 3-2 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 25-ին։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում են նաև Յու Յանգին, Դին Լիրենը, Դանիիլ Դուբովը, Սերգեյ Կարյակինը, Մագնուս Կարլսենը և Ուեսլի Սոն։

