Norway chess. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Յանգիի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող շախմատի Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը միավորը կիսել է Չինաստանը ներկայացնող Յու Յանգիի հետ։ Ոչ-ոքի են ավարտվել և դասական, և «արմագեդոն» ձևի պարտիաները։

Արոնյանը 7 տուրերից հետո վաստակած 7,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարի առաջատարն է նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 9,5 միավորով։

Ամենաթարմ