fbpx
Սպորտ

Grand Chess Tour․ Արոնյանը դարձավ մրցաշարի չեմպիոն

Քիչ առաջ ԱՄՆ-ում ավարտին մոտեցավ Grand Chess Tour St. Louis 2019 շախմատային մրցաշարը, որն անցկացվում էր Արագ շախմատ և կայծակնային շախմատ մրցաձևերում։ 150 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով առաջնությանը մասնակցեց նաև Լևոն Արոնյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հայկական շախմատի առաջատարը կարողացել էր հաղթել արագ շախմատի մրցմանը։ Կայծակնային մրցաձևում Արոնյանն այդքան էլ հաջող հանդես չէկավ, սակայն նախորդ մրցաձևում հիանալի ելույթի շնորհիվ հայ գրոսմայստերն ընդհանուր հաշվարկում գրավեց առաջին հորիզոնականը։ Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 22 միավոր ու հռչակվեց մրցաշարի չեմպիոն։ Հայ շախմատիստն այս հաղթանակի համար պարգևատրվեց 37 500 ԱՄՆ դոլարով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ