fbpx
Սպորտ

Աշխարհի գործող չեմպիոնը հանդես կգա սպիտակ խաղաքարերով

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) մրցամարտում այսօր կկայանա 7-րդ պարտիան: Այս մասին հայտնում է a1plus.am

Կանոնակարգի համաձայն աշխարհի գործող չեմպիոնը այս տուրում կրկին հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Մրցամարտում կայացած 6 հանդիպումից հետո հաշիվը հավասար է՝ 3:3, ընդ որում բոլոր պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի:

Կարլսեն – Կարուանա հերթական մրցախաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: Շախմատասերները կարող են ուղիղ եթերով հետեւել պարտիայի ընթացքին մեր կայքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ