Meltwater Champions Chess Tour․ Արոնյանը դուրս մնաց մրցաշարից

Ամենադիտվածներ

Շարունակվում է արագ շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարը։

Դրան մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը, ով մրցման 1/4-րդ եզրափակչում չկարողացավ հաղթահարել Մագնուս Կարլսենի արգելքը։

6 պարտիայից բաղկացած դիմակայությունում Արոնյանը պարտվեց 4,5-1,5 հաշվով․ առաջին մրցումային օրը՝ 2,5-0,5, երկրորդ մրցումային օրը՝ 2-1։

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ են անցել նաև Յան Նեպոմնյաշչին, Ուեսլի Սոն ու Անիշ Գիրին։

Ամենաթարմ