Հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը ու ևս 9 մարզիկներ մասնակցում էին Հնդկաստանում անցկացվող Tata Steel անվանումով կայծակնային շախմատի մրցաշարին։
18 պարտիաների արդյունքում Արոնյանն ու հնդիկ Արջուն Էրիգայսին հավաքել էին 11,5-ական միավոր, այսպիսով՝ հաղթողը որոշվեց լրացուցիչ պարտիաներում։
Նախ թայ-բրեքում կողմերը 2 ոչ-ոքի խաղացին և պայքարը տեղափոխվեց արմագեդոն։ Այստեղ արդեն Արոնյանին բաժին հասավ սպիտակ խաղաքարերը, այսինքն՝ հայ շախմատիստը պարտավոր էր հաղթանակ տոնել, այլապես պայքարում կհաղթեր Արջունը։
Արդյունքում՝ Արոնյանին հաջողվեց կոտրել հնդիկ շախմատիստի դիմադրությունը և նվաճել մրցաշարի հաղթողի տիտղոսը։