New In Chess Classic․ Արոնյանն ու Մամեդյարովը պայքարում են 3-րդ տեղի համար

Ամենադիտվածներ

Եզրագծին է մոտենում արագ շախմատի New In Chess Classic առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Հայ շախմատիստը՝ կիսաեզրափակչում Մագնուս Կարլսենին պարտվելուց հետո, այժմ Շաքրիար Մամեդյարովի հետ պայքարում է 3-րդ տեղի համար։

Երեկ կայացած առաջին հատվածում Արոնյանը 2-2 է խաղացել՝ 2 պարտիա հաղթելով և 2-ը պարտվելով։ Այսօր մրցումային վերջին օրն է ու նախատեսվում է, որ մրցակիցները ևս 4 պարտիա կխաղան։

Ինչ վերաբերվում է եզրափակչին, ապա այդտեղ մրցում են Կարլսենն ու Հիկարու Նակամուրան։ Եզրափակչի առաջին հատվածում Կարլսենը 3-1 հաշվով հաղթել է։

Ամենաթարմ