Grand Swiss 2019․ Արոնյանը շարունակում է կիսել առաջին հորիզոնականը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Մեն կղզում շարունակվում է FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։

Երեկ կայացան մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները։ Արոնյանի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան էր, ում հետ միասին հայ գրոսմայստերը կիսում էր առաջին հորիզոնականը։ Պարտիան ընդացավ հավասար պայքարում ու կողմերը 38-րդ քայլում համաձայնվեցին ոչ-ոքի։

Առաջատարների այս արդյունքից օգտվեց միայն Իսպանիան ներկայացնող Դավիդ Անտոնը, ով ընդամենը կես միավոր էր հետ մնում Արոնյանին ու Կարուանայից, և Գրիշչուկի նկատմամբ տարած հաղթանակից հետո կարողացավ միանալ առաջատարներին՝ վաստակած 6 միավորով։

Այսօր կայանալու է մրցաշարի 9-րդ տուրը։ Արոնյանը սպիտակներով կմրցի Դավիդ Անտոնի հետ, իսկ Կարուանան սևերով ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, ով այս պահին իր ակտիվում ունի 5,5 միավոր։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

Ամենաթարմ