Առողջապահություն

Լյարդն առողջ պահելու հինգ երաշխավորված միջոց

Վերջին հետազոտությունները լյարդի տարբեր հիվանդություններից տառապողների կամ մահացողների թվի կտրուկ աճ են ցույց տալիս, նշում են մասնագետները։ Կան ապացույցներ, որ այդ աճը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց լյարդի առողջության պահպանմանը։ Փորձագետները Eat This, Not That!-ին պատմել են յարդն առողջ պահելու հինգ ապացուցված միջոցի մասին։

Եթե ​​ցանկանում եք, որ ձեր լյարդը լավ վիճակում լինի, սահմանափակեք ալկոհոլի ընդունումը կամ ամբողջությամբ հրաժարվեք դրանից: Նույնիսկ եթե կարծում եք, որ ձեր լյարդն առողջ է, նրանց, ովքեր երկար տարիներ առնվազն չափավոր և կանոնավոր կերպով խմում են, խորհուրդ է տրվում ընդհատել ալկոհոլ օգտագործելը՝ հնարավորություն տալով բուժել լյարդում առաջացած ցանկացած վնասվածքները, նշում են մասնագետները:

Հեպատիտը բառացիորեն լյարդի բորբոքում է նշանակում: Կանխարգելումն առանցքային պահ է։ Բացի պատվաստումից, լավ հիգիենայի կանոնները (օրինակ՝ զուգարան գնալուց հետո ձեռքերը լվանալը) շատ կարևոր են հեպատիտ A-ի կանխարգելման համար: Բացի այդ, հեպատիտ B և C-ն կարող է փոխանցվել սեռական ճանապարհով կամ հիվանդի հետ համատեղ ասեղների, ածելիների կամ ատամի խոզանակների օգտագործման դեպքում։

Առողջ սնվելը կարող է օգտակար լինել լյարդի առողջության համար, նշում են մասնագետները:

Մասնագետները խորհուրդ են տալիս լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ հիվանդներին օրական երեք բաժակ սուրճ խմել, օրական չորս ճաշի գդալ ձիթապտղի յուղ օգտագործել և հետեւել միջերկրածովյան սննդակարգին։

Աերոբիկ վարժությունները կարող են օգնել պաշտպանել լյարդը ալկոհոլից առաջացած բորբոքումից, նշում են հետազոտողները: Ֆիզիկական ակտիվության ավելի բարձր մակարդակը պաշտպանում է նյութափոխանակության դիսֆունկցիայից, որն ի վերջո լյարդի անդառնալի վնասման է հանգեցնում։

Բժիշկները նախազգուշացնում են, որ առանց դեղատոմսի վաճառվող հավելումները կարող են աներեւակայելի վնասակար լինել լյարդի առողջության համար: Մի հետազոտություն ցույց է տվել, որ հատկապես վտանգավոր են անդրոգեն անաբոլիկ ստերոիդներ պարունակող բոդիբիլդինգի հավելումները:

Բացի այդ, էներգիայի, կատարողականության բարձրացման և քաշը նվազեցման համար ընդունված բազմաբնույթ սննդային հավելումները կարող են լյարդի պոտենցիալ ծանր կամ նույնիսկ մահացու վնասվածքի հանգեցնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ