ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի գործընկերներ
Վերջերս ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը անդրադարձել է բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու և աշխատանքային օրենսդրությունը շրջանցելու արատավոր պրակտիկային և զգուշացրել էր մեր բժիշկներին և բուժքույրերին , որ նրանք կանգնելու են խնդիրների առաջ, երբ սկսվի հավաստագրման գործընթացը:
Բուժաշխատողներից ստացած մեծաթիվ արձագանքները և ահազանգերը, որ տնօրենները պարզապես պարտադրում են իրենց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել` չթողնելով այլընտրանք, կրկին ապացուցեցին, որ այս խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում և մենք այս հարցում կանգնելու ենք բուժաշխատողների կողքին:
Այժմ եկել է տնօրեններին իրազեկելու և նախազգուշացնելու ժամանակը
Հարգելի տնօրեններ, ինչպես գիտեք բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում են գործունեության լիցենզավորվող տեսակներ: Կնքելով ծառայությունների մատուցման պայմանագիր այլ սուբյեկտների հետ, ձեր կազմակերպության լիցենզիայի ներքո բժշկական օգնության և սպասարկման իրականացումը դուք փաստացի պատվիրակում եք բուժաշխատողների, որոնք ֆիզիկական անձինք են և չունեն համապատասխան գործունեության տեսակի լիցենզիա (Հայաստանում ֆիզիկական անձինք չեն լիցենզավորվում): Դուք իրավասու չեք համապատասխան լիցենզիա չունեցող սուբյեկտին պատվիրել բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ և վճարել դրա համար: Սա լրջագույն իրավախախտում է, որը կհանգեցնի ընդհուպ մինչև ձեր կազմակերպության լիցենզիաների կասեցման:
Կոչ ենք անում բոլոր տնօրեններին, ամենասեղմ ժամկետներում, իրենց բուժաշխատողների հետ իրավահարաբերությունները տեղափոխել աշխատանքային օրենսդրության գործող կարգավորումների դաշտ, նրանց հետ կնքել բացառապես աշխատանքային պայմանագրեր և հարգել մեր երկրի օրենսդրությունը, այլապես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր լիազորությունների շրջանակներում կկիրառի վարչական ազդեցության ողջ գործիքակազմը, այս խնդիրը շտկելու նպատակով:
Սիրելի բուժաշխատողներ, եթե օրեր անց, ձեզ հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը չեն փոխարինվի աշխատանքային պայմանագրերով, գրավոր դիմեք մեզ ([email protected]) կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով 010-65-03-05
Միասին կհաղթահարենք բոլոր խնդիրները»:
https://www.facebook.com/infoAATM/photos/a.443512836389426/533924690681573/?type=3&theater