նախազգուշացում
Apple-ի անվտանգության նախազգուշացում. «DarkSword» նոր վիրուսը սպառնում է հին iOS համակարգերին
Իռլանդիայի ոստիկանությունը և անվտանգության փորձագետները հրատապ նախազգուշացում են տարածել «DarkSword» գործիքակազմի հրապարակումից հետո, որը վտանգում է հին iOS սարքերը։
Երբեմն առանց նախազգուշացման Զլատանը հարվածում էր ինձ․ Պինար
Հարավաֆրիկացի ֆուտբոլիստ Սթիվեն Պինարը, ով նախկինում հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում», խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին: Ըստ Պինարի՝ դա հիանալի ժամանակաշրջան էր՝ հագեցած տարբեր զվարճալի պատմություններով․ «Սովորաբար ես հայտնվում էի Զլատանի և վան դեր Վարտի հետ նույն սենյակում։ Իսկ Զլատանի հետ մենք նույնիսկ քնում էինք հարևան մահճակալների վրա։ Երբեմն առանց նախազգուշացման նա հարվածում էր ինձ…
Նախազգուշացնող նոր ազդանշան վարորդների համար
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին: Առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում: Երևանի բազմաբնակարաններում փակվել է արդեն ավելի քան 3400 աղբատար․ քաղաքապետարան Երևանի քաղաքապետարանում…
Ջոկովիչին որակազրկեցին US Open-ից․ Թենիսիստը հեռացվել է մրցաշարից
Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության ընթացքում եղել է սենսացիոն միջադեպ։ Տղամարդկանց մենախաղում պայքարից հեռացրել են առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ Պաբլո Կարենյո-Բուստայի դեմ խաղում առաջին սեթում 5-6 հաշվի ժամանակ Ջոկովիչը ոչ միտումնավոր հարվածել է գծային մրցավարին։ Մինչ այս սերբ թենիսիստը հարվածել էր նաև գովազդային վահանակին ու նախազգուշացում ստացել։ Հանդիպման սուպերվայզերը որոշեց որակազրկել Նովակ Ջոկովիչին։ …
Ճապոնական ծով տեղանունը գործածելու համար Կորեայում 3 կազմակերպություն նախազգուշացում է ստացել
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարգապահական տույժի է ենթարկել կառավարական երեք կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում «Արևելյան ծովի» փոխարեն, ինչպես այն ընդունված է անվանել Կորեայում, «Ճապոնական ծով» տեղանունը գործածելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Սեուլում անցկացված ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժունը։ «Նախագահը խիստ նախազգուշացում է արել համապատասխան գերատեսչություններին»,-նշել է…
Առողջապահական տեսչական մարմինը նախազգուշացնում է բժշկական կազմակերպությունների տնօրերններին
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ Վերջերս ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը անդրադարձել է բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու և աշխատանքային օրենսդրությունը շրջանցելու արատավոր պրակտիկային և զգուշացրել էր մեր բժիշկներին և բուժքույրերին , որ նրանք կանգնելու են խնդիրների առաջ, երբ սկսվի հավաստագրման…
Amnesty International-ը ԱՄՆ այցելող զբոսաշրջիկներին նախազգուշացում է արել
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ այցելող անձանց նախազգուշացնում է առավելագույն զգուշություն հանդես բերելու անհրաժեշտության մասին՝ այդ երկրում բռնության բարձր մակարդակի և զանգվածային գնդակահարությունների հաճախացած դեպքերի առնչությամբ: Օգոստոսի 7-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Դրանում նշված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները չեն ցանկանում ապահովել իրենց և օտարերկրացի քաղաքացիների պաշտպանությունը հրազենի կիրառումից: Իրավապաշտպանների կարծիքով՝ նման…
Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով անտառային հրդեհներ են սկսվել
Ուժեղ երաշտը և անտառային հրդեհների բարձր հավանականությունը Ֆրանսիայում հաջորդել են անոմալ շոգի ալիքին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Անցած շաբաթ Ֆրանսիայի քաղաքներում ջերմաստիճանը բարձրացել է անսովոր ցուցանիշների․ հինգշաբթի բացարձակ ռեկորդներ են սահմանվել 50 քաղաքներում։ Օդի ջերմաստիճանը Փարիզում հասել է +42,6-ի, ինչը նոր ռեկորդ է։ Երկրի դեպարտամենտների մեծ մասում հայտարարվել է նախազգուշացման բարձրացված, երբեմն էլ՝…
Էջմիածնի քաղաքապետի նկատմամբ էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ է կիրառել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզել է, որ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ: Ըստ սահմանված կարգի` համայնքի ղեկավարը այն պետք է ներկայացներ մինչև մայիսի 31-ը: Էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի…
Իրանը խփելուց առաջ մի քանի անգամ նախազգուշացրել է ամերիկյան անօդաչուին
Հաթամ ալ Անբիա հակաօդային պաշտպանության կայանի հրամանատար, բրիգադի գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ Իրանը խփելուց առաջ մի քանի անգամ նախազգուշացրել է ամերիկյան անօդաչուին իր օդային տարածքը խախտելու մասին: Այս մասին հաղորդում է Fars-ը։ Նա նշել է, որ ամերիկյան զինվորականների համառ գործողությունները՝ դիմակայելու միջազգային կանոններին, նրանց համար անօդաչու սարքի կորուստ են նշանակել։ Հրամանատարն ավելացրել է,…
Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել. Ալեն Սիմոնյանը հերքում է
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Փաստերի ստուգման հարթակում իր մասին հրապարակված տեղեկությանը և ֆեյսբուքյան իր էջում գրել. «Հարգելի ընկերներ, FIP կայքը /Դանիել Իոաննիսյան/ նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը: Տեղեկացնեմ Ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել`…
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացում կտա
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» որոշման նախագիծը: Հանձնաժողովը հայտնում է, որ ՀԾԿՀ է դիմել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ, Վահրամ Մարգարյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) սպառված բնական գազի հաշվառման, գազասպառման սարքավորումների տեխնիկական սպասարկման համար համեմատ այլ ընկերությունների…
«Գազպրոմ Արմենիա»-ն նախազգուշացվել է
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում նախազգուշացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Որոշման մեջ նշված է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի 2018 թվականի նոյեմբերի գործունեության մասին տեղեկությունները ներկայացրել է 2018-ի դեկտեմբերի 28-ին՝ խախտելով սահմանված ժամկետները: Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետների խախտման փաստով քննություն անցկացնելու նպատակով ընկերության դեմ հարուցվել է վարչական վարույթ, ինչի…
«Վեոլիա ջուր»-ը տուգանվեց 10 մլն դրամով, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ն նախազգուշացվեց
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում 10 մլն դրամով տուգանել է «Վեոլիա ջուր» ընկերությանը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի…














