fbpx
Աշխարհ

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կրկին զարմացրել են հանրությանը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա տիկինը՝ Մեգան Մարքլը, աշխարհի երկրներով շրջագայելիս իրենց առաջին պաշտոնական ընտանեկան ուղևորության ընթացքում շարունակել են զարմացնել հասարակությանը և խախտել են թագավորական արարողակարգը: Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Այս անգամ, լինելով Հարավային Աֆրիկայում, դուքսը և դքսուհին, ի հեճուկս արարողակարգի, հասարակայնության ներկայացուցիչներին խնդրել են հրաժարվել թագավորական ոճով Ձերդ Բարձրություն պաշտոնական դիմելաձևից, իսկ դրա փոխարեն իրենց պարզապես կոչել անուններով:

Մինչդեռ ողջույնի արարողակարգի այդ պարզեցումը թագավորական զույգին դիմավորողներից ոմանց համար միանգամայն հակառակն է ստացվել: Բո Կաապի շրջանի Քաղաքացիական և բարեգործական ընկերությունների ասոցիացիայի քարտուղարը տեղական թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ պարզապես չգիտի, թե այժմ ինչպես դիմի ամուսիններին:

Արարողակարգի այդ խախտումն առաջինը չէ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի կողմից: Ավելի վաղ Ցանցում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես Սասեքսի դքսուհին Քեյփթաուն ժամանելուն պես իրեն չի զսպել և սկսել է պարել իրենց դիմավորած հարավաֆրիկուհիների պատվիրակության հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ