Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հերթական անգամ ցույց է տալիս՝ ով է ընտանիքում գխավորը. նա ամուսնուն արգելել է մեկնել Բրիտանիա՝ COVID-19-ով վարակված հորն՝ արքայազն Չարլզին տեսնելու համար։
Բրիտանական գահի 71-ամյա ժառանգորդի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայություն։ Նա կնոջ՝ Կամիլայի հետ ինքնամեկուացել է Շոտլանդիայում գտնվող կալվածքում։
Ամուսինների շրջապատից ասել են․
«Մեգանը Հարիին ասել է, որ դեմ է, որ նա հիմա ինչ-որ տեղ գնա։ Նա դա ոչ մի հանգամանքում թույլ չի տա»։
Հարին հորը վերջին անգամ տեսել է այս ամսի սկզբին։ Նրանք մարտի 9-ին միասին այցելել են Լոնդոնում Վեսթմիսթերյան աբբայությունում արարողության ի պատիվ համագործակցության օրվա։
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին մեկուսացած են Կանադայում գտնվող իրենց առանձնատանը և համավարակի ընթացքում նախազգուշական լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում՝ աշխատակիցներին ստիպելով հետևել հիգիենայի խիստ կանոնների և լատեքսից ձեռնոցներ ու դիմակներ կրել։
Աղբյուրը՝ Daily Mail.

