Իրավապաշտպան Երվանդ Վարոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հերթական անգամ հնչեցրած կարծիքին առ այն, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, կեղծ ընտրություն է եղել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Արսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի, քաղաքական հետապնդման դրսևորում, շանս չունի «կենդանի» մնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Շնորհավորում եմ Արսեն Բաբայանին, ինչպես նաև այդ գործով մյուս (նաև ենթադրյալ) մեղադրյալներին»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/2847848481940042