Հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով:
«Արդեն 1 զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- հայտնել է Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ վարակի դեմ պայքարում են 4000 բուժաշխատողներ: