fbpx
Խորհրդարան

Արսեն Թորոսյանի պատասխանը՝ ծննդատների հետ կապված, գոհացրել է «Իմ քայլ»-ին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը՝ ծննդատների փակման որոշման հետ կապված, գոհացրել է «Իմ քայլը» խմբակցության անդամներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու է Արսեն Թորոսյանը մասնակցում «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Մակունցն էլ ասաց, որ ինքն է հրավիրել Թորոսյանին.

«Խմբակցության կանոնադրությամբ՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի հրավերով վարչության անդամները, և առհասարակ, ցանկացած ոք կարող են ներկա գտնվել։ Իմ հրավերով այստեղ ներկա էին այն անձինք, որոնք խմբակցության անդամ չեն, սակայն կառավարության կամ վարչության անդամ են»,-նշեց նա։

Հարցին՝ արդյոք խմբակցությանն անհանգստացնո՞ւմ է այն հարցը, որ մի քանի մարզերում ծննդատներ են փակվելու, Մակունցն ասաց, որ խմբակցության անդամների և Թորոսյանի միջև տեղի է ունեցել հանդիպում։

«Պարոն Թորոսյանը հանգամանալից ներկայացրել է ողջ քաղաքականությունը, ոլորտի մասնագետների վերաբերմունքը։ Դրանից բացառապես շահելու են հենց նույն այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ։ Մեզ բավարարել և գոհացրել է նախարարի պատասխանը»,-ասաց Մակունցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ