fbpx
Աշխարհ
22:00 17/01/2020

Կա տեղեկություն, որ իրանցիները սպասել են ԱՄՆ-ի ևս մեկ հարվածի․ Լավրով

Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը:

«Դա մարդկային սխալ էր: Այն, որ դա կանխամտածված չի եղել, իմ կարծիքով, բոլորն են հասկացել, իսկ փոխահատուցում պահանջելը հարազատների իրավունքն է: Կարծում եմ՝ իրանական կողմը կդիտարկի այդ հարցը: Նրանք խոստովանել են, որ դա տեղի է ունեցել սխալմամբ»,-նշել է նա:

Լովրովի խոսքով՝ կա տեղեկություն, որ այդ հարձակումից հետո իրանցիները սպասել են ԱՄՆ-ի ևս մեկ հարվածի:

«Չեն իմացել, թե ինչ ձևով, սակայն հենց Իրանի սահմանին օդային տարածքում եղել են առնվազն 6 F-35-եր: Այդ տեղեկությունը, կարծում եմ, դեռևս կստուգվի: Սակայն պարզապես ցանկանում են նշել նյարդայնությունը, որը միշտ առկա է նման իրավիճակներում»,-հավելել է Լավրովը:

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության boeing 737 ինքնաթիռը հունվարի 8-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Թեհրանից Կիև չվերթի մեկնարկից մի քանի րոպե հետո, ինչի հետևանքով զոհվել էր 176 մարդ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ