«Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շուտով պաշտոն կստանա ՖԻՖԱ-ում: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
69-ամյա մարզիչը աշխատանքի կանցնի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում: Սակայն, դեռևս այլ մանսրամասներ հայտնի չեն ՖԻՖԱ-ում ֆրանսիացի մասնագետի դերի մասին:
Միաժամանակ նշենք, որ Արսեն Վենգերը դեռ հույս ունի որևէ ակումբ կամ հավաքական գլխավորել: