Արսենալը հետաքրքրված է Յուլիան Դրաքսլերի տրանսֆերով

Sportwitness-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։ «Արսենալը» արդեն բանակցություններ է վարում «Պարի Սեն Ժերմենի»  կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի հետ նրա տրանսֆերի շուրջ։

«Պարի Սեն Ժերմենի» հետ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Ըստ հավանականության՝ փարիզյան ակումբը թույլ կտա Դրաքսլերին հեռանալ առաջիկա ամռանը։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Դրաքսլերի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»։

Ամենաթարմ