Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն մասին, թե իր կարծիքով ֆուտբոլն ինչպես կփոխվի մոտ ապագայում, փոխանցում է beIN Sports-ը:
«Հաճախ եմ ասել, որ շուտով կհայտնվի մի նախագահ, որը կառաջարկի փոխարինման մտնող ֆուտբոլիստին որոշել սոցիալական կայքերում անցկացվող քվեարկության միջոցով:
Ես չէի կարողանա համակերպվել դրա հետ, ես հին դպրոցից եմ:
Բայց դեռևս ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում: Դա ինձ համար չէ:
Ես ունեմ բնազդ, և մեծացել եմ` վստահելով նրան, ինչ տեսնում են իմ աչքերը: Միանգամայն կարող եմ պատկերացնել, որ արդեն 20 տարուց մարզիչների փոխարեն նստարանին կլինեն ռոբոտներ»