fbpx
Սպորտ

«Արսենալն» արդեն Բաքվում է

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ակումբն արդեն ժամանել է Բաքու, որտեղ մայիսի 29-ին Եվրոպա լիգայի եզրափակչի շրջանակներում թիմը կմրցի «Չելսիի» հետ։

Նշվում է, որ «Արսենալը» Ադրբեջանի մայրաքաղաք է մեկնել 24 ֆուտբոիստով՝ Բերնդ Լենո, Պետր Չեխ, Ստեֆան Լիխտշտայներ, Էյնսլի Մեյթլանդ-Նայլս, Սոկրատիս, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլնենի, Շկոդրան Մուստաֆի, Մատեո Գենդուզի, Ալեքս Իվոբի, Կարլ Ջենկինսոն, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Ջո Վիլոք, Գրանիտ Ջակա, Դանի Ուելբեք, Բուկայո Սակա, Խավյեր Ամաեչի, Դեյան Իլիեւ, Լորան Կոսելնի, Մեսութ Օզիլ, Էդի Նկետիա, Ալեքսանդր Լյակազեթ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Հիշեցնենք, որ հայազգի Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներով «Արսենալի» հետ միասին չի մեկնել Բաքու և չի մասնակցի եզրափակիչ հանդիպմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ