«Արսենալ»-ը 10 հոգով պարտվեց ԲԱՏԷ-ին, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Արսենալ»-ն արտագնա խաղում անակնկալ կերպով նվազագույն հաշվով պարտություն կրեց ԲԱՏԷ-ից:

Բելառուսական թիմի կազմում միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Ստանիսլավ Դրագունը:

Խաղավարտից 5 րոպե առաջ էլ կոպիտ խաղի համար կարմիր քարտի արժանացավ «զինագործներ»-ի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը:

Լոնդոնցիների կազմում ամբողջական հանդիպմանը մասնակցեց հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս խաղի մեկնարկում շատ լավ հնարավորություն ունեցավ հաշիվը բացելու, սակայն մոտ տարածությունից վրիպեց:

Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին:

ԲԱՏԷ – «Արսենալ»՝ 1:0

Հաղորդում է sportal.am-ը։

Ամենաթարմ