fbpx
Աշխարհ

Բեքհեմը դատարանի առաջ կկանգնի

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմը դատարանի առաջ կկանգնի մեքենա վարելիս բջջայինով խոսելու համար։

Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, հայտնի ֆուտբոլիստի կատարած խախտումը նկատվել է Լոնդոնի կենտրոնում անցորդներից մեկի կողմից։ Նրա խոսքով՝ Բեքհեմը վարել է Bentley Bentayga մեքենան և միաժամանակ ինչ-որ մեկի հետ շփվել բջջայինով, ինչն օրենքի կոպիտ խախտում է։

Բեքհեմի գործով լսումները նշանակված են մարտի 19-ին։ Ֆուտբոլիստի դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել, սակայն նրան արդեն ծանուցել են դատավարության մեկնարկի մասին։

Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա ստիպված կլինի վճարել 2500 դոլար տուգանք։ Կրկնակի խախտման դեպքում Բեքհեմը կզրկվի վարորդական իրավունքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ