Արշակ Սրբազանի ձերբակալությունը և դրա հետևանքները

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

,
imgonline-com-ua-Resize-enUr2VlU9Df

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Ձերբակալությունը տեղի ունեցավ Քննչական կոմիտեի շենքում: Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը: Ձերբակալությունը տեղի է ունեցել մի շարք սկանդալային իրադարձություններից հետո, որոնք կապված էին «Հայկական Վիկիլիկս» տելեգրամյան ալիքի հրապարակումների հետ: Հոկտեմբերի 25-ին ալիքը հրապարակել էր ինտիմ բնույթի տեսագրություններ, որոնք վերագրվում էին Արշակ սրբազանին: Վերջինս հերքել էր այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով զրպարտություն և հորինվածք:

Արշակ սրբազանը, նախքան իր ձերբակալությունը, հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումները պայմանավորված են իշխանությունների նկատմամբ ունեցած իր դիրքորոշումներով: Նա նշել էր, որ իշխանությունները փորձում են ունենալ կառավարելի հոգևորականներ, որոնք չեն հակադրվի նրանց քաղաքականությանը: Սրբազանը նաև հայտնել էր, որ ԱԱԾ-ի հետ մի քանի հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ակնարկներ են եղել որոշակի գործողություններ իրականացնելու մասին:

Վերջին ամիսներին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները մեծ արձագանք են ստացել հանրության շրջանում: Արշակ սրբազանի ձերբակալությունը դիտարկվում է որպես քաղաքական ճնշման դրսևորում: Գործող իշխանությունները գիտակցված կերպով կիսաճշմարտություններ տարածելով՝ հանրությանը փորձում են համոզել, որ հոգևոր առաջնորդները չարիք են ու ծառայում են օտար շահերին։ Դրա հետևանքով հանրային պառակտումներն արդեն վտանգում են Հայաստանի ներքաղաքական կայունությանը։

Հրապարակող՝

Ամենաթարմ