Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանը վարչական համալիրում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին:
«Շնորհավորելով նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը անդրադարձել է Կարեն Բրուտյանի անցած աշխատանքային ուղուն, նախկինում զբաղեցրած պատասխանատու պաշտոններին:
Ընդգծելով, որ մինչև այս Կարեն Բրուտյանը պատշաճ մակարդակով կատարել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պարտականությունները՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնում ևս նա առավելագույն ջանք ու նվիրում կներդնի՝ իր աշխատանքային հարուստ փորձով նպաստելով պաշտպանական գերատեսչությունում գնումների գործընթացի արագ և որակով կազմակերպմանը, ֆինանսական հոսքերի ճիշտ, արդյունավետ և նպատակաուղղված կառավարմանը: Արշակ Կարապետյանը Կարեն Բրուտյանին մաղթել է հաջողություն և արգասաբեր գործունեություն։
- Ադրբեջանը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում ու տվել առնվազն մեկ զոհ
- Ադրբեջանցիներն կրակել են Արավուսի ուղղությամբ. ՄԻՊ
Կարեն Բրուտյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ միասնական ջանքերով առկա խնդիրները լուծելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: