ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գործուղումը տարածաշրջան կատարվեց՝ իմի բերելու նոր զարգացումները՝ «շաքարով կտրելու» պուծինյան արշավանքը դեպի Հայաստան՝ անգործունակ ՀԱՊԿ-ի շրջանականերում, ինչպես նաև Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման ու Ադրբեջանի վրա սանկցիաների կիրառման բանաձևից սանձահարված Ալիևի դեմարշն ընդդեմ ԵՄ-ում տեղի ունենալիք հանդիպմանը։
Ռիքերի գործունեությունը տարածաշրջանում միանշանակ ամեն բան կգցի տեղը։ Սա արժե դիտարկել այն հարթության մեջ, որ եթե պլանավորած ինչ-որ գործողություններ էին նախապատրաստել և իրականացնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կնքած երեք երկրների ղեկավարները՝ ամեն մեկն իր մոտիվացիայից ելնելով, ապա այն ԱՄՆ-ը կանխարգելում է։ Իսկ գործիքակազմերը շատ հստակ են՝ մեկ քայլով ծանր կշիռ հաղորդել ֆրանսիական սենատի բանաձևին, կազմաքանդել ալիևյան կրիմինալիզացված համակարգը ներսից, սառեցնել բացահայտված ու չբացահայտված հարյուրավոր միլիարդանոց հաշիվները, ինչից որ ամենաշատն է սարսափում։
Հայաստանին մնում է իր ինքնիշխան դիրքերը պահել, չտրվել սադրանքներին, շանտաժներին ու ահաբեկումներին, ինչպես նաև հստակ քայլերի գնալ։ Օրինակ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ նմանատիպ վնասակար կառույցներից դուրս գալ, որոնց միջոցով թշնամանական երկրները կարող են կազմակերպության անդամ իրենց բարեկամ երկրների միջոցով Հայաստանի ու Արցախի անվտանգության, պաշտպանության և այլ ոլորտենրին առնչվող ծավալուն տվյալներ հավաքագրել։
Նարեկ Այվազյան
azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր