Արտագաղթի մասին հակապետական քարոզչություն է գնում և ովքեր են դրա ետևում կանգնած

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Ուրեմն, 5-րդ ալիքի մի ռեպորտաժ տեսա, որի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում, «ՄՆԱՆՔ ԿՈՐԾԱՆՎԵ՞ՆՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԾ ԱՐՏԱԳԱՂԹ Է ՍԿՍՎՈՒՄ» վերտառմամբ։ Այս տեսանյութի պատրաստողներին ԱՄՈԹ, ԱՄՈԹ այս հեռուստատեսությանը, որ նման հակապետական հրապարակում է արել։ Սա ո՛չ Նիկոլի դեմ է, ո՛չ Նիկոլի թիմի, ինչքան էլ ճիշտ կամ սխալ մեղադրանքներ հնչեն նրանց հասցեին, սա ուղիղ Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիական անվտանգության և ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակը խաթարող տեսանյութ է։ Սա մեկ, որ ուզում էի ասել՝ ֆիքսել։

Երկրորդ՝ սկսել եմ սովորել հակապետական սիստեմի ալգորիթմը։ Դա հետևյալ եղանակով է աշխատում։ Նախ՝ հյուծված, հոգնած, հիասթափված մարդկանց էլ ավելի խոցելի են դարձնում՝ անձնական, ընտանեկան, ընկերական մակարդակից, մինչև ֆինանսական, տնտեսական և այլ խնդիրների առաջ թողնելով, հետո՝ սկսում են անձնական՝ «բերնեբերան» տարածել թեմաները, որոնք իրենց պետք է շրջանառվեն։ Ո՞նց։ Պայմանական՝ ունեն տաս գործակալներ, նրանք ունենք ամեն մեկը տասական ենթագործակալներ ու հարյուր ունեն ևս տասական, որոնք ունեն իրենց շրջապատը, որտեղ կան բնականաբար ազդեցություններ ունեցող մարդիկ։ Սկսում են նրանց պատմել այն, ինչ սիստեմին է անհրաժեշտ, որպեսզի տարածվի և մեկ օրում ամբողջ ժողովուրդը սկսում է խոսել այդ մասին։ Զգացած կլինեք հաստատ։ Չկար նման բան, բայց մտածում էիր կամ զրուցել ես ինչ-որ մեկի հետ այդ թեմայից ու մեկ էլ՝ բում։ Ամեն մեկն իր կարծիքն է հայտնում ու մի փոքր անց սրվում է այդ հարցը քննարկումներում, որին հետևում է արդեն մեդիա դաշտում տեղեկատվական հոսքերը և ուղղորդումները, ինչպիսին օրինակ այդ տեսանյութն է և արտագաղթի թեման։

Ես չեմ ասում, որ չի լինելու արտագաղթ, բայց ես ասում եմ, որ սա կազմակերպված միջոցառում է, ինչի մասին պետք է մտածեն և շտապ կանխարգելեն պատկան մարմինները, եթե ներգրավված չեն այս ամենում որպես ազգային դավաճաններ։ Սիստեման ներկայացնող մարդկանց, կարծում եմ, բոլորդ էլ գիտեք։ Դրանք մշտապես գործել են հանուն օտար երկրի շահերի և իրենց «փայը փախցնելու» նպատակով, երբեմն իրենց «փայ հանելու» համար ներգրեվել են ու նվիրաբերել են պետական շահը օտարներին։ Դա ձեռագիր է, որին, կրկնում եմ, ծանոթ եք բոլորդ, քանզի ձեր մաշկի վրա եք զգացել հետևանքները։ Էլ չասեմ, թե ինչքան արյուն է հոսել նրանց առնվազն գիտությամբ, ներառյալ՝ վերջին պատերազմը։

Ինչ վերաբերվում է բուն արտագաղթի թեմային։ Կարծում եմ, որ կա նման զանգվածային տրամադրվածություն և ցանկացած պատերազմի ընթացքում ու հաջորդող ժամանակահատվածում տեղի է ունենում արտագաղթ։ Չկա մի երկիր, որը պատերազմով անցնի ու չլինի դա։ Բայց հիմա կա յուրատեսակ իրավիճակ, որը զսպում է արտագաղթը։ Դա փակ սահմաններն են։ Կորոնավիրուսը։ Եվ ոչ մի երկիր զարգացում չի ապրում սրանից։ Միայն որոշ ոլորտներ են զարգանում, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։
Բայց սահմանները, ոչ տարօրինակ պատճառով, իհարկե, բացեց Ռուսաստանը։ Սովորաբար, ե՞րբ է սկսում աշխուժանալ տնտեսությունը, երբ որ ներգաղթ է սկսում երկիր կամ տուրիզմը աճում է՝ սա որպես առաջին պատճառ։

Եվ հաջորդը՝ նրանք աշխատուժի կարիք ունեն, չնայած, որ երևելի լավ վիճակում չեն գտնվում։ Բայց ի՞նչ եմ մտածում այս հարցով ես։ Մտածում եմ, որ այն մարդիկ, ովքեր հնարավորություն ստացան՝ «ձրի կպցրին» Հայաստանի տոմս կորոնայի առիթով և տեղափոխվեցին հայրենիք, իսկ նրանց թիվը բավականին շատ էր, հիմա ուզում են վերադառնալ ու փորձեն շարունակել իրենց աշխատանքները։ Սակայն, վստահ եմ, որ նրանց ահագին մասը, նորից է խնդրելու, որպեսզի պետությունը միջոցներ ձեռնարկի իրենց վերադարձնել Հայաստան, քանի որ ինչպես բոլորս ենք տեսնում՝ Ռուսաստանի վիճակը ոչ բարվոք է գնալով դառնում։ Չմեղանչեմ՝ կան նաև հիասթափվածներ բոլորից, նաև կյանքից ու իրենք իրենցից, բայց դա չի կարելի դարձնել ժողովրդի խարան։

Հետևաբար, մեր ազգային այս վիճակը էլ ավելի բարդացնող, մեր պետական վիճակն էլ ավելի ծանրացնող, մեր անհատի օրհասական վիճակից կեղտոտ դիվիդենտ քաղող գործիչը կամ կազմակերպությունը գործում է բոլորիս, գործում է Հայաստանի դեմ։

Հ.Գ. Հուսամ, որ գոնե ամոթանքը տեղ կհասնի ինչ-որ կերպ, և չեն շարունակի այսպիսի հակապետական տեսանյութեր պատրաստել, և մարդիկ էլ չեն դառնա բացասական ազդող մտքերի գեներացիայի մասնակից, իսկ պատկան մարմինները համապատասխան և արագ կարձագանքեն ու կշտկեն վիճակը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5281217368556781

Ամենաթարմ