Լրագրող Գոհար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում
«Եթե չեմ սխալվում Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ երկիր է։
Առաջնային մանդատ ունեցող պատգամավորները հիմա պետք է արտահերթ ԱԺ նիստ գումարեին։ Կանչեին վարչապետին, Պաշտպանության նախարարին, ԳՇ պետին ու մի շարք հարցեր տային։ Կարող ենք օգնել իբրև լրագրողներ ու այդ հարցերը ի մի բերել
1․ Արդյո՞ք ՊՆ նախարարը, երբ գիշերը տեղեկացավ ողբերգական դեպքի մասին, իր ծառայողական մեքենայով սլացել է դեպքի վայր։
2․ Ինչպե՞ս է ստացվել, որ զորամաս կոչեցյալը չի ունեցել հակահրդեհային համակարգ։ (Զարմանքով իմացանք որ Զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ ունենք, որին ի դեպ, հապշտապ ազատել են պաշտոնից)։
3,Ինչո՞ւ է զորամասում եղել արգելված ավտոբենզին։ Ուղիղ մի տարի ասեկոսեներ էին պտտվում , որ որոշ ճարպիկ պատասխանատուներ դիզելի փոխարեն բերել են բենզին ու գումարային տարբերությունը գրպանել։
4․ Հուլիսի 16-ին Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Սիսիանի դիրքերում մեկում այրվածքներ ստացավ, ինչի հետևանքով էլ հուլիսի 26-ին մահացավ։ Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը, սակայն, որևէ պարզաբանում դեպքի վերաբերյալ չի ներկայացրել։ Պալյանի այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը։ «Զինակից ընկերներից՝ զանգի միջոցով, իմացանք, որ դեպքը պատահել է»,-ասաց հայրը՝ Ջիվան Պողոսյանը։
5․ Ինչու մինչև հիմա չի հանդիպել զինվորի ծնողների հետ։ Եվ առհասարակ այդ դեպքի քննությունն ինչ եղավ։
6․ Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը 5 ժամ օգնություն չի ստացել, կրակը հանգցրել են հողով ու ջրով։ Ինչո՞ւ չկան առաջին բուժօգնության պարագաներ
7․ Ինչու են հապշտապ գիշերով պաշտոնից ազտվում պատասխանատուները։ Սա պետք է ենթադրի ոչ միայն ազատում, այլ նաև քրեական պատասխանատվություն, բաց և թափանցիկ դատավարություն, որ հանրությանը պարզ լինի՝ արժանի՞ էին թե՞ պարզապես «քավության նոխազի» տրամաբանությամբ եք գործում:
8, Ինչո՞ւ ՀՀ քաղաքցին ամեն օր սոցցանցերով պետք է ծխախոտ, քնապարկ, վերմակ-դոշակ հավաքի զինվորի համար։
Հարցերի ցանկը շատ է, ժողովրդի առաջնային մանդատով ընտրված պատգամավորներ, դուք սկսեք, հրավիրեք Աժ, մենք հարցերը կհավաքագրենք»։


