Արցախ

Արտակարգ իրավիճակն Արցախում կշարունակվի մինչև մայիսի 12-ը

Արցախի հանրապետությունում հայտարաված արտակարգ իրավիճակը կշարունակվի մինչև 2020 թվականի մայիսի 12-ը՝ ժամը 22:00-ը։ Այս մասին նշվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրում։

«Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորո-նավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 11-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, հաշվի առնելով նաև, որ չնայած նոր կորոնավիրուսային հիվանդության տարած-ման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տևական ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում վարակի դեպքեր չէին արձա-նագրվել, սակայն վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ, հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետությունում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության,բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Արցախի Հանրապետություն մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու, իսկ ախտա-նիշների առկայության դեպքում` բժշկական զննություն չանցնելու հանգամանքները, հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ և 133-րդ հոդվածներըԱրցախի Հանրապետության Նախագահին լիազորում են երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման նպատակով և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, նկատի ունենալով այն, որ վարակի ներթափանցման և վարակված անձանց առկայության և նրանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (27-րդ հոդված), ազատ տեղաշարժվելու իրավունքի (40-րդ հոդված), հավաքների ազատության (44-րդ հոդված), սեփականության իրավունքի (60-րդ հոդված) և արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանմասին» օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով` ո ր ո շ ու մ եմ.

1. Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով հայտարարել արտակարգ իրավիճակ:

2. Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին (այսուհետ` Պարետ):

3. Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Արցախի Հանրապետու-թյան առողջապահության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ֆինանսների, պաշտպանության նախարարները, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի 1-ին տեղակալը և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը:

4. Պարետատան աշխատանքների սպասարկումն ապահովում ենԱրցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը և Արցախի Հանրապե-տության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությունը:

5. Պարետի հրավերով Պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական մարմինների, կազմակերպությունների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ, համայնքների ղեկավարներ:

6. Պարետի ցուցումները պարտադիր են Պարետատան կազմի, պետական կառավարման մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգությանծառայության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերի, տարած-քային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար։

7. Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվողմիջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները` համաձայն հավելվածի:

8. Սահմանել, որ արտակարգ իրավիճակի շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Արցախի Հանրապետության ողջ տարածքում կամ Պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ իրավիճակի շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար Պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերն ու միջոցները, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։

9. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-նշված է հրամանագրի տեքստում:

Ներկայացվել են նաև 2020 թվականի ապրիլի 12-ին Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները:

I. Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ(տեղաշարժման հատուկ ռեժիմ), զննումներ

1. Արցախի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ) սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ:
2. Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք, բացառությամբ`
1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի ան-դամների.
2) այն դեպքերի, երբ Պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է ան-ձանց մուտք գործելը.
3) Պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:
3. Պարետի որոշմամբ ցամաքային սահմանի անցակետով Արցախի Հանրապե-տության քաղաքացիների ելքը կարող է արգելվել, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց և եթե սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել Արցախի Հանրապետությունից ելքի առանձնահատկություններ:
4. Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտա-լացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառում-
ներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով: Սույն կետից բացառությունները կարող են սահմանվել Պարետի որոշմամբ:
5. Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:
6. Պարետի ցուցումով Արցախի Հանրապետության համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`
1) համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև Պարետի ցուցումով` արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.
2) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում կամ ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախ-ընտրությամբ` մեկ այլ վայրում, նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում և ազատ տեղաշարժի նորմավորում՝ պահպանելով կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով ընտրողների և այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
3) սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.
4) անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.
5) տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:
7. Սույն հրամանագրի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտա-վորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
8. Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները (այսուհետ` Ոստիկանություն), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, առողջապա-հության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, շրջանի վարչակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ Պարետի ցուցումով` նաև պետական կառավարման այլ մարմիններ:
9. Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց (բուժանձնակազմի), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության
պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:

II. Անձանց սեփականության իրավունքի սահմանափակումներ

10. Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը, ներառյալ դեղերը, բժշկական պարագաներն ու այլ միջոցները Պարետի որոշմամբ կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի ապահովման նպատակով։
11. Գույքի կամ դրա մասի սեփականատերն իրավունք ունի ստանալու համարժեք փոխհատուցում գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց:
12. Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց փոխհատուցման չափը գնահատվում է Արցախի Հանրապետության կառավա-րության որոշմամբ սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան արտակարգ իրավիճակի ավար-տից հետո մեկ ամսվա ընթացքում:
13. Գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը նախատեսվում է անձանց կյանքի փրկության և (կամ) առողջության պահպանման նպատակով՝ գույքի նպատակային նշանակության պահպանմամբ կամ առանց դրա։
14․Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված նպատակով գույքի ժամանա-կավոր տիրապետման և օգտագործման մասին Պարետի որոշմամբ սահմանվում են տվյալ գույքի կամ դրա մասի հետ իրականացվող միջոցառումները։
15. Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ժամանակահատվածը սահմանվում է Պարետի որոշմամբ, սակայն ոչ ավելի, քան արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի սահմանված ժամանակահատվածում և ենթակա է դադարեցման արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի վերացման հիմքով։
16․Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ընթացքում գույքի պահպանման համար պատասխանատու է պետությունը։

III. Սահմանափակումներ քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հոգեբուժական կազմակերպություններում և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում

17. Քրեակատարողական հիմնարկում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
3) կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:
18. Քրեակատարողական հիմնարկում քրեակատարողական հիմնարկի առա-ջարկությամբ և Պարետի ցուցումով կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները.
2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղա-շարժվելը.
3) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:
19. Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
20. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
3) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
4) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:
21. Սույն հավելվածի 17-19-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:

IV. Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ և արգելքներ

22. Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
23. Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, բացառությամբ Պարետի որոշմամբ սահմանված դեպքերի:
24. Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկա-յացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
2) ժամանցային միջոցառումները.
3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառում-ները.
4) Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

V. Արցախի Հանրապետությունից ապրանքների փոխադրման սահմանափակումներ

25. Ֆինանսների նախարարության կողմից Պարետի որոշման հիման վրա կարող է սահմանափակվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբա-քանակների արտահանումը Արցախի Հանրապետությունից դուրս կամ ներմուծումը Արցախի Հանրապետություն։
26. Արցախի Հանրապետության սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել Պարետի որոշմամբ:

VI. Տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ

27. Պարետի որոշմամբ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ առանձին համայնքներում կարող է արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը: Պարետի որոշմամբ կարող է ժամանակավորապես արգելվել նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը, ինչպես նաև գյուղա-տնտեսական արտադրանքի շուկաներում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող վաճառքն այն վայրում (հասցեում), որտեղ պահպանված չեն Պարետի որոշումներով և ցուցումներով սահմանված կանոնները:
28. Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ:
29. Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակեր-պությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:

VII. Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ

30. Պարետի որոշմամբ սահմանված դեպքերում՝ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ենթարկված կամ ինքնամեկուսացված անձանց քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն Պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղե-կատվությունը (առանց խմբագրման)։
31. Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն հավելվածի 30-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն Պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց (հրապարակվելուց) հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-ները պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ։
32. Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլու-ծական նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում։
33. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ