fbpx
Ժամանց

Արտասահմանցի մասնագետը «պեդիկյուր» է արել Երևանի կենդանաբանական այգու փղին

Երևանի կենդանաբանական այգու արտասահմանցի գործընկեր Տոբիաս Դորնբուշն այսօր այցելել է Կենդանաբանական այգի և զննել փղին: Այս մասին հայտնում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:

«Այս մարդը մեր Բունկայի «կնքահայրն է» Հայաստանում, որը ոչ միայն Երևան գալուց հետո մի որոշ ժամանակ խնամում էր մեր փղիկին, այլև իր փորձը փոխանցում մեր աշխատակիցներին:

Այսօր նա կրկին հանդիպեց Բունկային, տեսավ ու իմացավ նրա որպիսությունը և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կրկին թրեյնինգներ կանցկացնի Այգու աշխատակիցների համար»,- ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/yerevanzoo.am/posts/2501041649925554

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ