Արտաշատի Բժշկական Կենտրոնը Facebook-ի էջում բարի լուր է հայտնել։
- Բնական միջոցներով բարձր պահենք դիմադրողականությունը․ բաղադրություն ակնամոմով
- Հրապարակել է Տավուշի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը
«Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով: Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ:
Մեր փորձառու բուժաշխատողների շնորհիվ՝ ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:
Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկ Հուսիկի լույս աշխարհ գալու առթիվ՝ մաղթելով նրան և մոլորակի բոլոր մանուկներին խաղաղ ու կապույտ երկինք, երջանիկ և ուրախ մանկություն», – ասված է գրառման մեջ: