Արտախորհրդարանական մարմին ստեղծելու առաջարկ չի եղել․ ԲՀԿ լիազոր ներկայացուցիչ

Azat TV-ին արտախորհրդարանակն ուժերի ներկայացուցիչների հետ հետընտրական քայլերի հետ կապված զրուցների շարք է սկսել, որի շրջանակներում զրուցեցինք  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Դավթյան Նունեի հետ։

Հարցին, թե կուսակցությունը ապագայի հետ կապված ինչ պլաններ է նախատեսում, Դավթյանը ասաց,- «Ապագայի հետ կապված լայնածավալ ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է, բայց պարոն Ծառուկյանը հանդիպել է թիմի հետ և հստակ ասաց՝ ապագայի բոլոր ծրագրերի մասին։ Մենք ԱԺ չենք անցել, բայց շարունակելու ենք ակտիվ մասնակցել մեր երկրի կյանքին, բոլոր իմաստներով և հնարավորինը անելու ենք, որ ամեն ինչ լավ լինի»։

Դավթյանը արտախորհրդարանական ուժերից միասնական մարմին ստեղծելու հետ կապված նշեց,- «Նման առաջարկ չի եղել դեռ, որ կուսակցությունում քննարկենք և հստակ դառնա կուսակցության դիրքորոշումը։ Այս պահին ես չեմ կարող տալ այդ հարցի պատասխանը, եթե լինի դուք կտեսնեք կուսակցության դիրքորոշումը»։

Լիլիթ Խլղաթյան

Ամենաթարմ