Նոյեմբերի 15-ին` ժամը 13:51-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղում այրվում է խոտի դեզ:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտենի գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:23-ին, մարվել` 20:26-ին: Այրվել է մոտ 600 հակ կուտակած անասնակեր։

