Արցախի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու գերեվարվել

Ամենադիտվածներ

Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971 թվականի ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։

«Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», – ասված է Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ