fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է քովիդի 14 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 24-ին կատարվել է 184 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 83 վարակակիր: Նրանցից 15-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31757 քաղաքացու հետազոտություն, որից 4745-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ