fbpx
Մարզեր

Շիրակում սպանդանոց է բացվել․ ներկա է գտնվել մարզպետը

Շիրակի մարզի Անի համայնքում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը։

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։

«Կարծում եմ, որ այս տարածաշրջանի համար շատ կարևոր ծրագրի մեկնարկ ենք տալիս, բոլոր նախադրյալները կան, որ այս հաջողված փորձը կիրառվի նաև այլ տարածաշրջաններում։ Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես հետևողական աշխատանքը, ինչու չէ, նաև նվիրումը կարողացել է տալ արդյունք։ Պետք է ընդգծեմ, որ դեպի քաղաքակիրթ աշխարհ ևս մեկ քայլ կատարեցինք, գործընթացն արդեն ավելի անվտանգ կլինի»,- բացման արարողության ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Կառավարության հետ համագործակցության արդյունքում «Ֆրանս» ՍՊԸ-ն իրականացրել է 150մլն դրամի ներդրում, սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով՝ Իտալիայից:

Մարզպետին ներկայացվել է սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը, հեռանկարային անելիքները։

Սպանդանոցը զբաղեցնում է 1.2 հա տարածք, շինության մակերեսը 650 քառակուսի մետր է և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար: Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի համարվում է միջինը 30-300 սպանդային միավոր հզորության( 30 խոշոր և 300 մանր եղջերավոր):

Մարզում ընթացքի մեջ են ևս 3 սպանդանոցի կառուման աշխատանքներ», – ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ