Արցախում գրանցվել է քովիդի 72 նոր դեպք

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

1054 նոր դեպք, 889 ապաքինված ու 37 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, որի արդյունքում գրացվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք: Մեկ օրվա ընթացքում հիվանդությունը խլել է 3 մարդու կյանք։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 93 վարակակիր: Նրանցից 17-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24230 քաղաքացու հետազոտություն, որից 4068-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

Հրապարակող՝

Ամենաթարմ