American Airlines-ի բորտուղեկցորդուհին մահացած է հայտնաբերվել Ֆլորիդայի ափին. ենթադրվում է՝ նավի հարվածի հետևանք է

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Police officers standing near yellow caution tape at a night crime scene

Ֆլորիդայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել American Airlines ավիաընկերության 31-ամյա բորտուղեկցորդուհի Քելի Մելինդա Ուիլյամսի մահվան դեպքի առթիվ։ Համաձայն Ֆլորիդայի ձկնաբուծության և վայրի բնության պահպանության հանձնաժողովի (FWC) տվյալների՝ Ուիլյամսի մարմինը հայտնաբերվել է հունիսի 3-ին՝ Հոլիվուդ Բիչի ափամերձ հատվածում։

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, այդ թվում՝ CBS Miami-ն և ABC News-ը, մարմինը նկատել են երկու ձկնորսներ և անմիջապես ահազանգել ոստիկանություն։ Բրովարդի դատաբժշկական փորձաքննության գրասենյակի նախնական եզրակացության համաձայն՝ մահվան պատճառը բութ գործիքից ստացված վնասվածքներն են, որոնք համապատասխանում են նավի հարվածի հետևանքով առաջացած վնասվածքներին։

Քննիչները ենթադրում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ուիլյամսը զբաղվել է սնորքելինգով կամ դայվինգով՝ Դոկտոր ֆոն Դ. Միզել-Էուլա Ջոնսոն պետական այգու մերձակայքում։ Թեև հետաքննությունը շարունակվում է, սակայն ներկայումս հայտնի չէ, թե որ նավի մասին է խոսքը, և որևէ կասկածյալ դեռևս հանրությանը չի ներկայացվել։

Կալիֆոռնիայից տեղափոխված և Հարավային Ֆլորիդայում բնակվող Ուիլյամսը, ըստ հրապարակումների, փորձառու լողորդ և դայվեր էր։ American Airlines ավիաընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ցավակցություն հայտնելով իրենց աշխատակցի մահվան կապակցությամբ։ «Մենք խորապես վշտացած ենք մեր գործընկերոջ կորստով։ Մեր մտքերն ու աջակցությունը նրա ընտանիքի, հարազատների և գործընկերների հետ են այս դժվարին պահին», – նշված է հայտարարության մեջ։

Հրապարակող՝

Ամենաթարմ