Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 28-ին կատարվել է 175 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք:
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 164 վարակակիր: Նրանցից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 77-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Նշվում է նաև 2 մահվան դեպքի մասին։ Նրանցից մեկը 91-ամյա կին է, իսկ մյուսը 70-ամյա տղամարդ։
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16372 քաղաքացու հետազոտություն, որից 1913-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։