Արցախի Հանրապետության ավտոճանապարհները հիմնականում բաց են` ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարությունը։
«Առավոտյան ժամը 6։00-ից միջշրջանային ու միջպետական ավտոճանապարհներին շինարարական կազմակերպությունների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ներպետական ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը:
Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում և մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – ասված է հաղորդագրության մեջ: