fbpx
Սպորտ

Հայ ծանրամարտիկները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ:

Լաս Վեգասում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 89 կգ քաշային կարգում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Գարիկ Կարապետյանը դարձել է աշխարհի պատանեկան փոխչեմպիոն երկամարտում գրանցելով 305 կգ (137+168) արդյունք  , իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել է երրորդ տեղը՝304 կգ (134+170) արդյունքով:

Աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը (76 կգ), որը հանդես կգա մարտի 13-ին:

Մարզիչներ Գևորգ Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորում են Լաս Վեգաս մեկնած ծանրորդների խումբը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ