Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը էժան փիարի համար․ Գևորգ Ալեքսանյան

Հրապարակող՝

Օկուպացիան չենք հանդուրժի. ցույց կկայանա Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Ամենադիտվածներ

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ անդրադարձել է վերջերս Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։

«Հայտնում եմ, որ շրջանառվող լուրերն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը էժան փիարի համար։

Արթուրն այս պահին մարզվում է և պատրաստվում է Օլիմպիական խաղերին։ Երկրի պատիվը բազմիցս բարձր պահած մարզիկին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ։ Ամո՛թ է»,- Գևորգ Ալեքսանյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ՀԱՕԿ-ից կանչել են, որպեսզի նա մասնակցի Գագիկ Ծառուկյանի աջակիցների ակցիաներին, սակայն նա հրաժարվել է:

Ամենաթարմ