Սպորտ

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը մոտ է․ Կառավարությունը մոտ 24 միլիոն դրամ տրամադրեց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լորեցյանն իր Facebook-յան էջում գրել է․

«Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։

Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2515999371963181&set=a.2045695912326865&type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ