fbpx
Սպորտ
12:39 29/06/2019

Եվրոպական խաղեր․ այսօր Արթուր Ալեքսանյանը դուրս կգա պայքարի

Եվրոպական խաղեր․ այսօր Արթուր Ալեքսանյանը դուրս կգա պայքարի

Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 9-րդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ և սպորտային մարմնամարզություն մարզաձևերից։

Պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ)։ Գոտեմարտերը կեմեկնարկեն Երևանի ժամանակով 12։10-ին։

Երեկոյան մրցահերթում Կարապետ Չալյանը (77 կգ) կգոտեմարտի ոսկե մեդալի համար, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ)՝ բրոնզե: Մեդալային գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 19։50-ին։

Սպորտային մարմնամարզության բազմամարտի եզրափակչում Հայաստանը կներկայացնի Արթուր Դավթյանը։ Նա կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ