Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը նկարահանվել է երեխաների համա7խարհային օրվան նվիրված շնորհավորական տեսանյութի նկարահանմանը:
Տեսանյութում հայ ըմբիշը տորթ է պատրաստում երեխաների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան: Նրա նշանակումը ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 30-ամյակի առիթով է, որը նշվում է Երեխաների համաշխարհային օրը` նոյեմբերի 20-ին:
https://www.facebook.com/UnicefArmenia/videos/1327787427393129/?v=1327787427393129