fbpx
Սպորտ

Հայաստանի լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն

Հայաստանի Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը հրապարակել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թ. մրցույթի մասնակիցների վերջնական ցանկը

Հայաստանի լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն`

1. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

2. Կարեն Ասլանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

3. Հայկ Գասպարյան (ուշու)

4. Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն)

5. Դավիթ Կասումյան (ուշու)

6. Ֆերնդինանդ Կարապետյան (ձյուդո)

7. Տիգրան Կիրակոսյան (սամբո)

8. Վլադիմիր Հարությունյան/Լև Սարգսյան (ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր)

9. Արսեն Ղազարյան (սամբո)

10. Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

11. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)

12. Գոռ Մինասյան (ծանրամարտ)

13. Գրիգոր Մխիթարյան (սամբո)

14. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)

15. Արթուր Շահինյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

16. Դավիթ Պետրոսյան (սամբո)

17. Մարկոս Պիզելլի (ֆուտբոլ)

18. Սարգիս Արթուրի Սարգսյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, խուլեր)

19. Սարգիս Մուրադի Սարգսյան (ուշու)

20. Էդգար Ստեփանյան (հեծանվային սպորտ)

21. Վաչիկ Վարդանյան (սամբո)

Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողները որոշվում են SMS քվեարկության և մրցույթի քվեարկության համար նախարարության կողմից հավատարմագրված լրատվամիջոցների ու նախարարությունում գրանցված Օլիմպիական մարզաձևերի և ոչ Օլիմպիական մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2018 թ. դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (մինչև ժամը 18:00), իսկ լրատվամիջոցների և գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունն անցկացվելու է 2018 թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ