Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի առաջին փուլի եզրափակիչում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը տպավորիչ հաղթանակ է տարել։ Օղակների վարժությունում նա վաստակել է 14.366 միավոր և գերազանցել մրցակիցներին, այդ թվում նաև Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող Նիկիտա Սիմոնովին, ով որակավորման փուլում զբաղեցրել էր առաջին տեղը։ Այս հաղթանակը կարևոր ձեռքբերում է հայ մարմնամարզության համար և ցույց է տալիս մեր մարզիկների բարձր մակարդակը միջազգային ասպարեզում։
Մարմնամարզության մյուս հայ ներկայացուցիչները նույնպես լավ արդյունքներ են ցույց տվել։ Օղակների վարժությունում Արթուր Դավթյանը գրավել է 5-րդ տեղը՝ վաստակելով 13.766 միավոր։ Նժույգ թափեր վարժությունում Մամիկոն Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալը՝ հավաքելով 14.966 միավոր, իսկ Համլետ Մանուկյանը զբաղեցրել է 7-րդ տեղը 14.166 միավորով։

