fbpx
Ընտրություններ

Արթուր Բաղդասարյանը Թավշյա հեղափոխությանը մասին

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, կուսակցության նախընտրական ծրագիրը ներրկայացնելիս, ասել է, որ «7 ամիս շարունակ, առանց խաղեր տալու, ՕԵԿ-ն աջակցել է Թավշյա հեղափոխությանը», հայտնում է panarmenian.net-ը.

«7 ամիս, առանց խաղեր տալու, ՕԵԿ-ն աջակցեց հեղափոխությանը: Դուք գիտեք, թե ինչքան վտանգավոր ու դժվարին փուլեր անցավ էս հեղափոխությունը. մենք հաստատուն կանգնեցին ոչ թե անձերի կողքին, այլ այն արժեքային համակարգի օգտին, որն անհրաժեշտ էր Հայաստանում այս փոփոխությունն իրականացնելու համար: Եվ 7 ամիս անց եղավ մի նոր մարտահրավեր մեր հասարակությանը, այն է՝ արտահերթ ընտրություններ»,- ասել է նա:

Ըստ ՕԵԿ նախագահի՝ այս հետհեղափոխական շրջանն իրենց հնարավորություն է տվել վերլուծել ոչ միայն իրենց անցած ուղին, այլև «գույքագրել այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ