fbpx
Քաղաքականություն

Փաշինյանի պատասխանը Սեֆիլյանին

Aysor.am-ը գրում է.

Հայաստանում բոլորը երկար կյանք կունենան, այդ թվում նաև նոր խորհրդարանը, այսօր երևանյան քայլերթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին:

Հիշեցնենք՝ Սեֆիլյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու՝ ամենաշատը 1.5 -2 տարի հետո նոր ընտրություններ են լինելու։ Որպես պատճառ Սեֆիլյանը նշել էր, որ խոստացված արմատական փոփոխությունները, որոնք պետք է կատարվեին հեղափոխությունից հետո, մինչև այսօր տեղի չեն ունեցել՝ Ընտրական օրենսգիրքը չի բարեփոխվել, Հանրապետական կուսակցության գործունեությունը չի կասեցվել և այլն։

Փաշինյանը, հակառակը, համոզված է, որ նոր խորհրդարանը գործելու է իր ամբողջ ժամկետով՝ 5 տարի։

«Դա ժողովրդի որոշումն է, որևէ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել։ Այս խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ժողովրդի վստահության մանդատը ունեցող և դրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն, որովհետև այս ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ», – նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ միջազգային կառույցները արդեն իսկ դրական առաջընթացներ են արձանագրում խոսքի ազատության ոլորտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ